Ամերիկյան տասնհինգ ռազմական ինքնաթիռ լքել է Իսպանիայի բազաները, այն բանից հետո, երբ Մադրիդն արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր տարածքն Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով FlightRadar24 թռիչքների հետևման կայքի տվյալներին։
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Մադրիդը թույլ չի տա, որ իր ռազմաբազաները, որոնք Իսպանիայի ինքնիշխանության ներքո են, օգտագործվեն Իրանի դեմ հարվածների համար։
«Իսպանական բազաները չեն օգտագործվում այս գործողության համար և չեն օգտագործվի որևէ բանի համար, որը նախատեսված չէ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով կամ չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը», - ընդգծել է Ալբարեսը Telecinco հեռուստաալիքի եթերում։

Русский