Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եթե իրավիճակն անմիջապես չշտկվի, ԱՄՆ-ն 50% սակագին կսահմանի Կանադայի կողմից վաճառվող բոլոր ինքնաթիռների համար․ Թրամփ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ նորից սպառնացել է սակագին սահմանել Կանադայի համար

«Կանադայի կողմից Gulfstream 500, 600, 700 և 800 ինքնաթիռների՝ երբևէ կառուցված ամենանշանավոր և տեխնոլոգիապես առաջադեմ ինքնաթիռների հավաստագրումից անօրինական, ապօրինի և երկարատև մերժման պատճառով մենք որոշում ենք չեղարկել «Bombardier Global Express»-ի, նաև Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը, մինչև որ «Gulfstream»-ը՝ մեծ ամերիկյան ընկերությունը, ստանա լիարժեք հավաստագրում, որը պետք է տրամադրվեր տարիներ առաջ։

Ավելին, Կանադան փաստացիորեն արգելափակում է «Gulfstream» արտադրանքի վաճառքը իր տարածքում՝ օգտագործելով նույն հավաստագրման մեխանիզմը։

Եթե որևէ պատճառով այս իրավիճակը անմիջապես չշտկվի, Միացյալ Նահանգները 50% սակագին կսահմանի Կանադայի կողմից ԱՄՆ շուկայում վաճառվող բոլոր ինքնաթիռների համար։

Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։

 

Send