Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Բացառվում է, որ ես հանդիպեմ Պուտինի հետ Մոսկվայում»․ Զելենսկին մի շարք հայտարարություններ է արել բանակցությունների մասին

Blog Image

Ուկրաինան պատրաստ է չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին, եթե Ռուսաստանը կատարի էներգետիկ ոլորտի վրա հարձակումները դադարեցնելու մասին համաձայնագիրը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում։

- Մենք կարող ենք սա համարել հնարավորություն, այլ ոչ թե համաձայնագիր։ Կաշխատի՞, թե՞ ոչ, դեռ չեմ կարող ասել։ Մեր և Ռուսաստանի միջև այս հարցի շուրջ ուղղակի երկխոսություն, ուղղակի համաձայնություն չի եղել;

- Բացառվում է, որ ես հանդիպեմ Պուտինի հետ Մոսկվայում։ Դա նույնն է, ինչ հանդիպել Պուտինի հետ Կիևում։ Ես նույն կերպ կարող եմ նրան հրավիրել Կիև, թող գա, թե՛ Մոսկվայում, թե՛ Բելառուսում դա պարզապես անհնար է;

- Աբու Դաբիում փետրվարի 1-ին նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հետաձգվել Իրանի շուրջ լարվածության պատճառով։

- Գրենլանդիայի պատմությունը կարող է օգտագործվել Ուկրաինայի տարածքը զավթելու և այն դե յուրե ճանաչելու համար։ Սա պետք է դիտարկել այս տեսանկյունից։ Եվ երբ մի քանի տասնյակ զորքեր են ուղարկվում Դանիային աջակցելու համար, ապա... Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդանշան է;

Send