Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Օրվա ամփոփում MediaHub TV ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ալիևը կրկին ժամանել է Ստեփանակերտ. օրվա ամփոփում

Blog Image

Բաքվի բանտում գտնվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել, երբ վերջինս Արցախից մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ 

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել հացահատիկի նոր խմբաքանակ։ «Օբլվեստի» թերթի տվյալներով՝ Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից դեպի Երևան է մեկնել հացահատիկի 8 վագոն։ «Մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է այս երթուղով առաքել 30 վագոն, որը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի», - նշվում է հաղորդագրության մեջ։

Երևանի ավագանու նիստի ժամանակ  լեզվակռիվ եղավ տեղական տուրքերի և վճարների 2026–ի փաթեթի ընդունման ժամանակ։ Այս նախագծերը ներառում են նաև «կարմիր գծերի» և հանրային տրանսպորտի վճարները։ Դրանք նույնն են մնալու, ինչ 2025 թվականին են եղել։
 Վերաքննիչ վարչական դատարանը մերժել էր  Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները: Երևանի քաղաքապետարանը որոշել էր դիմել Վճռաբեկ դատարան։ Այնուամենայնիվ, քաղաքացին նաև 2026–ին կվճարի տարեկան 160 հազար դրամ։

Ադրբեջանի նախագահը կրկին ժամանել է Ստեփանակերտ։ 
Ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ալիևը մասնակցել է Ղարաբաղի համալսարանի բիզնեսի կառավարման ֆոկուլտետի բացմանն, ինչպես նաև նույն բուհի ինժեներական բաժնի հիմնարկեքի արարողությանը։

Send