Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։
Ալիևը Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգի» է բացել
Զբոսայգու մուտքից դեպի «Հաղթական կամար» 44 աստիճան է շարված, որոնք խորհրդանշում են 2020 թվականի պատերազմի օրերը, բացի այդ, տեղադրվել է հատուկ հուշատախտակ, որը պատմում է «պատերազմի ընթացքի մասին»: Զբոսայգին բացվել է Իլհամ Ալիևի ծննդյան օրը։
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի միջոցով պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը, ասել է Ալեքսեյ Օվերչուկ
Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։ «Մենք նաև խոսում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջով հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին։ Սրանք ձեռքբերումներ են, որոնք մինչև վերջերս անհավանական էին թվում»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
«Երկու կողմերը վերահաստատեցին իրենց փոխադարձ հանձնառությունը՝ համապարփակ կերպով ամրապնդելու ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները և համաձայնեցին շարունակել անձնական շփումները», - ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։ Կրեմլի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ ծննդյան օրվա առթիվ, նշվում է, որ զրույցին միացել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Русский