Օլիվիե աղցանը Նոր տարվա սեղանի անբաժանելի մասն է կազմում։ Դասական բաղադրատոմսը ներառում է երշիկ կամ խաշած միս, ձու, կարտոֆիլ, մայոնեզ և թթու վարունգ՝ ծանր բաղադրիչների «ռումբ», ասել է սննդաբան Այնուրա Ազիզովան։
Նրա խոսքով՝ այս բոլոր սննդամթերքները թաքնված ճարպերի, խոլեստերինի և աղի աղբյուր են։ Ճարպոտ և աղի սննդամթերքի մեծ քանակը, հատկապես գիշերը ուտելիս, լուրջ ճնշում է գործադրում սրտանոթային համակարգի վրա և ծանրաբեռնում ստամոքսը։ Նույնը վերաբերում է նաև այլ «մայոնեզային» աղցաններին։
Սա հատկապես վտանգավոր է 55 տարեկանից բարձր մարդկանց համար, ովքեր ավելի քիչ են կարողանում արդյունավետորեն մշակել ծանր սննդամթերքը, ինչպես նաև հիպերտոնիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, անգինայով կամ սրտի կաթված ստացածների համար։
«Նման բարձր կալորիականությամբ սննդամթերք օգտագործելուց հետո արյան մածուցիկությունը մեծանում է, սրտի բաբախյունը բարձրանում է, և արյան ճնշումը կարող է կտրուկ աճել։ Այս ամենը մեծացնում է արյան մակարդուկների առաջացման ռիսկը և, որպես արդյունք, ինսուլտի կամ կրկնվող սրտի կաթվածի առաջացումը», - բժշկի խոսքերն է մեջբերել tmn.aif.ru-ն։

Русский