Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ծեծկռտուք Շենգավիթի թաղապետարանում. ո՞վ է պատասխանատու

Blog Image

Այսօր մամուլում գրվեց, որ Շենգավիթի թաղապետարանում հայհոյել և ծեծել են աշխատակիցներից մեկին։

Կնոջ խոսքով` թաղապետարանի աշխատակիցները բռնություն են գործադրել այն բանից հետո, երբ ինքը պահանջել է իր աշխատավարձը։

Երևան քաղաքի բնակչուհի Աիդա Մխիթարյանն այսօր իր բողոքի ձայնը բարձրացնելու համար Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում՝ ներկայացելով իր խնդիրը։

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են աշխատակցի հետ այդպես վարվել. MediaHub-ը փորձեց պարզել՝ կապ հաստատելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի հետ, ով փորձեց մեզ վստահեցնել, թե Աիդա Մխիթարյանը սանմաքրման աշխատակից է, ով այդքան էլ «պատշաճ վարք չի դրսևորել»։ 

«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, այն ունի նախապատմություն։ Այդ կնոջ մասով մենք բավականին շատ բողոքներ ենք ստացել բնակիչներից, նաև ինքներս ենք արձանագրել էդ բողոքները, նույն իր աշխատանքի վայրում բնակիչների ներկայությամբ ալկոհոլ օգտագործելու հետ կապված։ Նաև եղել է դեպք, երբ երեխա է ծեծել ինքը»,- ասաց մեր զրուցակիցը։

Գաբրիելյանի խոսքով՝ աշխատակիցը բավականին հաճախ է բացակայել աշխատանքից։
 
«Տեսանյութում էլ երևում է, որ ինքը գալիս է հենց աշխատանքային քննարկման ժամանակ, հայհոյում է, մեր աշխատակիցներից մեկն էլ պատասխան հայհոյում է, հետո մեր աշխատակիցներն առանց ծեծի, իրեն ուղղակի դուրս են հրավիրում, տենց, ոնց որ, երևի, հրմշտոց տեսքով էլի»,- հավելեց վարչական շրջանի ղեկավարը։ 

Ճշտող հարցին, թե կնոջը հայհոյած և դուրս հրավիրած աշխատակիցների նկատմամբ ի՞նչ պատիժ է սահմանվել, Գաբրիելյանը նշեց՝ դեպքը տեղի է ունեցել փետրվար ամսին, աշխատակիցները բանավոր նկատողություն են ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այլևս նման դեպք չկրկնվի։

Էմմա Մարտիրոսյան

Send