Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին. այս տարի այն կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը՝ ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 16-ին կանցկացվի նաև ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։
Մայիսի 16-ին ծրագրին միացած թանգարաններն անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ն, իսկ մայիսի 18-ին՝ ըստ հիմնական այցելության ժամերի:
MediaHub-ը ԿԳՄՍՆ-ից տեղեկացավ, թե ո՞ր թանգարաններում կանցկացվի միջոցառումը՝ Թանգարանների գիշերը։
Թնագարանների ցանկը հետևյալն է՝
- Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
- Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարան
- Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
- Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
- Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
- «ARARAT» թանգարան
- Գաֆէսճեան արվեստի կենտրոն
- Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան
- Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
- Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
- Երվանդ Քոչարի թանգարան
- Եղիշե Չարենցի տուն-թանգարան
- Երևանի պետական համալսարանի պատմության թանգարան
- Երեւան քաղաքի պատմության թանգարան
- «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
- «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղ
- «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղ
- Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան
- Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան
- Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
- Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահ
- Հովհաննես Թումանյանի թանգարան
- «ՀայԱրտ» մշակութային կենտրոն
- «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
- Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան
- Հայաստանի ազգային պատկերասրահ
- Հայաստանի պատմության թանգարան
- Հայաստանի բնության պետական թանգարան
- Հայաստանի երկաթուղու թանգարան
- «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
- Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ
- Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան
- Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան
- Կարեն Դեմիրճյանի թանգարան
- Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)
- Սերգեյ Փարաջանովի թանգարան
- Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
- «Սահակ Սահակյան» մշակութային հիմնադրամ
- Ժամանակակից արվեստի թանգարան
- Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
- «Վալմար» արվեստի սրահ
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Իսկ թե մարզերի ո՞ր թանգարանները բաց կլինեն մայիսի 16-ին, կարող եք ծանոթանալ այս ծրագրում:
Մարիաննա Արամյան

Русский