Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

Blog Image

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ շեշտվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը:

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ, անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Զրուցակիցները քննարկել են նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո համատեղ կատարված աշխատանքները:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունների սահմանման ուղղությամբ:

Send