Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երեկ մայր ու դուստր վրաերթի էին ենթարկվել․ ինչպե՞ս է նրանց վիճակը, ինչո՞ւ են նրանց տարբեր ԲԿ-ներ տարել

Blog Image

Մարտի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Մամուլում գրվեց, որ վիրավորներից մեկին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց։

Վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են, աղջիկը՝ 8, մայրը՝ 49 տարեկան։ MediaHub-ը փորձեց ճշտել երեխայի և մոր առողջական վիճակը։

MediaHub-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ի սկզբանե երեխան և նմայրը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ապա երեխային տեղափոխել են  «Ուիգմոր» Կանանց և Երեխաների հիվանդանոց։

«Այս պահին կինը բժիշկների հսկողության տակ է, բուժման պրոցեսում է, որոշակի վնասվածքներ ունի, դրանով պայմանավորված դինամիկ հսկողության տակ է, վիճակը ծանր է»,- MediaHub-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։
 
MediaHub-ը փորձեց ճշտել 8 տարեկան երեխայի առողջական վիճակը ևս, սակայն, «Ուիգմոր» Կանանց և Երեխաների հիվանդանոցից հայտնեցին, որ չեն կարող երեխայի առողջական վիճակի մասին ինֆորմացիա հայտնել։

Մարիաննա Արամյան

Send