Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերվե՞լ են ավազակային հարձակում կատարած հնդիկները․ մանրամասներ

Blog Image

Մարտի 9-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Շիվամ Ա․-ն և հայտնել, որ անհայտ անձը դանակով հետապնդել է իրեն և ձեռքերը արյունոտ է, ապա զանգահարել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Մանան Մ․-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց բնակարան, ծեծի ենթարկել իրեն և հեռացել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկաններին Շիվամ Ա․-ն հայտնել է, որ մարտի 9-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ազգությամբ հնդիկ 6 անծանոթ անձինք մուտք են գործել իրենց բնակարան, իրեն արթնացրել, պահանջել գումար, ինքը հայտնել է, որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով հարվածել դեմքին և գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև իր տաբատի գրպանից հափշտակել են «Realmi C63» տեսակի բջջային հեռախոս, իսկ ներքնակի տակից՝ 190 հազար դրամ։ Իրեն զուգահեռ ծեծի են ենթարկել նաև իր հետ նույն հասցեում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Մանան Մ․-ին, Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Հարպինդեր Ս․-ին՝ նրանից հափշտակելով 35 հազար ՀՀ դրամ, 30-ամյա Ռահուլին՝ նրանից հափշտակելով 6 հազար դրամ, 38-ամյա Ամրիկ Ս․-ին՝ նրանից հափշտակելով 2 հազար դրամ գումար հեռացել են։

Ըստ տեղեկությունների՝ նշված արարքը կատարած անձինք Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Ջաջմանջոտ Դ․-ն, 32-ամյա Ռամ Լ․-ն, Մինթու Ս․-ն, Անմոլ Ս․-ն և Աջայ Կ․-ն են, ինչպես նաև պարզվել է, որ Շիվամ Ա․-ին դանակով հարվածներ է հասցրել Անմոլ Ս․-ն, նրա բջջային հեռախոսը հափշտակել է Մինթու Ս․-ն, իսկ գումարը ներքնակի տակից հափշտակել է Ջաջմանջոտ Դ․-ն։

MediaHub-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով)։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Էմմա Մարտիրոսյան

Send