Եվրոպական Միության կողմից Հայաստանի ընտրություններին «ռուսական միջամտությունը» կանխելու համար օգնության կոչերը արվում են սադրիչ մտադրությամբ, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Լավրովն ընդգծել է, որ Եվրամիությունը մշտապես Հայաստանին ընտրության առջև է կանգնեցնում՝ լինել կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԵՄ-ի հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Երևանի պատասխանատու քաղաքական գործիչները հասկանում են այս մոտեցումների սադրիչ բնույթը։ «Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանն ունի իր սեփական ինքնիշխան ընտրությունը»։
Ըստ Լավրովի՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը լինի ուժեղ, ինքնաբավ երկիր, որը կարող է ինքնուրույն ընտրել իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը։

Русский