Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան Քաղաքականություն

Եռակողմ համաձայնագրերը կարող են լուծել Հարավային Կովկասում տրանսպորտային խնդիրները. Լավրով

Blog Image

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերը կարող են լուծել Հարավային Կովկասում տրանսպորտային խնդիրները, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք համոզված ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների, նաև Հայաստանի վարչապետի մակարդակով համաձայնեցված բոլոր գործերը մնում են արդիական, առաջին հերթին՝ տարածաշրջանում առկա բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրների լուծման համար», - ասել է նախարարը Մոսկվայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանը պետք է զգալիորեն օգտվի այս որոշումներից, և պետք է վերացվեն ամբողջ տարածաշրջանի՝ որպես մեկ միավորի բնականոն գործունեության բոլոր խոչընդոտները։ Մոսկվան պատրաստ է դրան», հավելել է նա։

Send