Քրեական հեղինակություն համարվող Արտաշես Չիչոյանը կալանավորվել է։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ տնային կալանքում գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանության դեպքով երեք անձ կալանավորվել է։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից 1-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, հրազենի ապօրինի շրջանառության, 2-ի նկատմամբ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով:
Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարությունից հոկտեմբերի 5-ին հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստվող սպանություն։

Русский