Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանին դրսի՞ց են թելադրում. ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում

Blog Image

Գազի և բենզինի շուկայում իրավիճակն անկայուն է․ գների բարձրացումը միշտ անհանգստացնում է քաղաքացիներին։

Հայաստանում բենզինի գինն օր օրի սրընթաց աճում է. բենզալցակայաններում մեկ լիտրի արժեքն արդեն հասնում է 580–600 դրամի։

«Առաջարկում եմ ամեն ինչում չառաջնորդվել «Կիկոսի մահով»»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԲ նախագահի պնդմանը, թե գազի գնի բարձրացումը ապոկալիպտիկ սցենար կլինի Հայաստանի համար։

Սակայն հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Ի՞նչ են մտածում քաղաքագետները. MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ։

«Կարծում եմ՝ վառելիքի թանկացումն ուղիղ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, այն ավելի շատ կապ ունի միջազգային շուկայում վառելիքի գների թանկացման հետ։ Այստեղ ուրիշ հարց է ծագում՝ որտե՞ղ է ադրբեջանական վառելիքը։ Փաշինյանի կառավարությունը մեծ փիառ էր կազմակերպել այս թեմայի շուրջ՝ ասելով, թե իբր ադրբեջանական վառելիքի շնորհիվ Հայաստանում գներն աննախադեպ նվազել են։ Բայց մենք տեսնում ենք հակառակը. այս պահին դրանք աննախադեպ աճել են, և կամ Ադրբեջանից այդ վառելիքը չի մատակարարվում, կամ էլ մատակարարվում է, բայց ոչ մի ձևով չի ազդում ընդհանուր գնի վրա»,- ասաց Իգիթյանը։

Քաղաքագետը նշեց, որ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին և այն սցենարին, թե դրանք ինչպես կզարգանան (դրական կամ բացասական), ապա այստեղ պետք է մի քանի հանգամանք հաշվի առնել։ Առաջինը «Ուկրաինայի հակամարտությունն» է, այսինքն՝ Ռուսաստանը կհասնի՞ իր նպատակներին, թե՞ ոչ։

«Երկրորդը՝ թե ի վերջո ոնց կդասավորվեն ռուս-ամերիկյան հարաբերությունները, և իհարկե, կարող ենք այստեղ հիշել նաև Չինաստանի դերը և այլն, բայց այս երկուսը շատ կարևոր են։ Եվ քանի որ Փաշինյանի օրոք Հայաստանը գրեթե լիովին կոտրել է իր սուբյեկտայնությունը, իր ինքնիշխանությունը... ի դեպ, շատ հետաքրքիր է, որ հենց Փաշինյանն է հաստատում՝ ասելով, թե մենք ուզում ենք, որ Ռուսաստանը, օրինակ, վաճառի երկաթուղիների կոնցեսիան, որովհետև մեր գործընկերները դեմ են Ռուսաստանին։ Այսինքն՝ դա իր ցանկությունը չի, եթե հավատանք Փաշինյանի խոսքին, այլ ուրիշ երկրների պահանջն է։ Եվ եթե մենք պրոյեկտենք ընդհանուր այս պատկերի վրա, կտեսնենք, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ և Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ դրսից են թելադրվում Փաշինյանին. երկաթուղիների հետ կապված այս փոքր օրինակով մենք դա պարզ տեսնում ենք»,- նշեց Իգիթյանը:

Send