Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պավել Դուրովը միջազգային հետախուզման մեջ է հայտնվել ահաբեկչության գործով

Blog Image

Ռուսական Telegram հաղորդակի հիմնադիր Պավել Դուրովը միջազգային հետախուզման մեջ է հայտնվել։

Այս մասին հուլիսի 29-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը։ Դուրովը մեղադրվում է ահաբեկչական գործունեությանը նպաստելու մեջ։

ԱԴԾ-ն ընդգծել է, որ Telegram-ը չի ջնջում «բազմաթիվ ալիքներ, չաթեր և բոտեր», որոնք օգտագործվում են ուկրաինական հետախուզական ծառայությունների, նաև ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների կողմից՝ «զանգվածային սպանություններ նախապատրաստելու և կիբերխարդախություն իրականացնելու» համար։

Կառույցը նշել է, որ ուկրաինական հետախուզական ծառայություններն օգտագործել են Telegram բոտ՝ ռուսներին դիվերսիաների դրդելու նպատակով հավաքագրելու համար։ Անցյալ ամռանից ի վեր գործի կապակցությամբ ձերբակալվել է 12-ից 22 տարեկան 46 անձ։ Նրանք կասկածվում են անվտանգության ուժերի վրա հարձակման, հրկիզման և կրիպտոարժույթի փոխանցման մեջ։

Դուրովը կարող է Ռուսաստանում դատապարտվել ցմահ ազատազրկման, եթե մեղավոր ճանաչվի։

Send