Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, գրել են ԶԼՄ-ները։
Արձակումը տեղի է ունեցել երկու կողմերի միջև մի քանի օր տևած ոչ պաշտոնական հրադադարից հետո։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է արձակումը՝ այն որակելով որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի վրա անակնկալ հարձակման փորձ։ Արձակված բոլոր բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցվել են ՀՕՊ համակարգերի կողմից։

Русский