Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեկ միլիարդից ավելի գումար՝ փոսալցումների համար. ի՞նչ է անում քաղաքապետարանը

Blog Image

Այս տարվա ձյան առատ տեղումներից հետո ձնամաքրման աշխատանքների, ինչպես նաև ճանապարհների սառած հատվածներին արված աղ ու ավազի հետևանքով մայրաքաղաքում փոսերի թիվը մի քանի անգամ աճել է, ինչն էլ հանգեցրել է տասնյակ վարորդների դժգոգություններին. փոսերի հետևանքով վնասվում են մեքենանները, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ 

Ի վերջո ե՞րբ են լցվելու այդ փոսերը, ե՞րբ են վարորդները կարողանալու ազատ շունչ քաշել և վարելու ընթացքում փոսն ընկնելու մտքից ավելորդ չլարվել. MediaHub-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ անցած շաբաթվա դրությամբ փոսանորոգման աշխատանքներ են իրականացվում Երևանի 12 վարչական շրջանի մայրաքաղաքային նշանակության փողոցներում:

«Աշխատանքների տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է մրցույթում հաղթած լիցենզավորված ընկերությունը, նաև լրացուցիչ հսկողություն են իրականացնում վարչության պատասխանատու ինժեներները»,- նշեցին գերատեսչությունից:
   
Ըստ մեզ փոխանցված տվյալների՝ ընթացիկ տարում ճանապարհների փոսալցման աշխատանքների համար համայնքային բյուջեով կհատկացվի 1.100.000.000 դրամ:

Էմմա Մարտիրոսյան

Send