Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը հայտարարել է տարածաշրջանի համար սպառնալիքի մասին՝ երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով

Blog Image

Իրանի երկու միջուկային օբյեկտների վրա ուրբաթ օրվա հարձակումը անվտանգության սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքի համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում ամերիկա-սիոնիստական ​​թշնամին հարձակվել է Խոնդաբի ծանր ջրի համալիրի և ուրանի կոնցենտրաի գործարանի վրա: Այս խաղաղ կենտրոնների վրա հարձակումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար», -ասվում է ԻԱԷԿ -ի հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նաև նշել է, որ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԱԷՄԳ-ի, անգործությունը զարմանալի է:

Ավելի վաղ ԻԱԷԿ -ն հաղորդել էր Բուշերի ատոմակայանի տարածքում մարտի 17-ին և 24-ին երկու արկերի ընկնելու, ինչպես նաև Նաթանզի միջուկային օբյեկտի վրա մարտի 1-ին և 21-ին երկու հարձակման մասին: Իրանի իշխանությունները այս հարձակումների համար մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին:

Send