Տասը ամերիկացի զինվոր վիրավորվել է ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայում «Արքայազն Սուլթան» ավիաբազայի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով չբացահայտված աղբյուրների։
Ըստ նրանց՝ հարվածները, որոնց մասնակցել են իրանական բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարքեր, վնասել են նաև ավիաբազայում տեղակայված մի քանի ամերիկյան տանկերներ։
Զինծառայողներից երկուսը ծանր են վիրավորվել։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակը հայտնել է, որ ուրբաթ օրվա դրությամբ ռազմական գործողության սկզբից ի վեր մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է 303 ամերիկացի զինվոր։ Նրանցից 273-ը արդեն վերադարձել են ծառայության։ Խոսնակը նշել է, որ վիրավորների ավելի քան 75%-ը ստացել է գլխուղեղի տրավմատիկ վնասվածքներ։ Տասը ամերիկացի զինվորական մնում է ծանր վիճակում։
Պենտագոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 13 ամերիկացի զինծառայող։

Русский