Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Մեր ամենաուժեղ հարվածների օրն է լինելու Իրանի տարածքում․ ԱՄՆ պատերազմի նախարար

Blog Image

Այսօր կրկին մեր ամենաուժեղ հարվածների օրն է լինելու Իրանի տարածքում, ասել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

«Այս պայքարը մեզ անմիջականորեն է ազդում։ Մեր սերունդը հասկանում է այս պայքարը։ 47 տարի շարունակ իրանական ռեժիմի այս բարբարոսները սպանել են մեր ընկերներին. իմ տղաներին, ձեր տղաներին, մեր տղաներին։ Նրանք հրթիռներ են արձակում դպրոցներից և հիվանդանոցներից», - նշել է Պենտագոնի ղեկավարը։

Խոսելով Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին՝ Հեգսեթն ասել է․ «Նա իմաստուն կլինի, եթե ուշադրություն դարձնի Թրամփի խոսքերին։ Ինչ վերաբերում է նրա կարգավիճակին, ես հիմա չեմ կարող մեկնաբանել դա։ Թրամփը շատ կոնկրետ առաքելություն է սահմանել իրականացնելու»։

 

Send