Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Լավրովը և Իրանի արտգործնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը

Blog Image

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հաղորդել է Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել «Մերձավոր Արևելքում զարգացող իրավիճակի վերաբերյալ, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիայի հետևանքով»։

Լավրովը վերահաստատել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը՝ «ի նպաստ լարվածության արագ թուլացման և քաղաքական ու դիվանագիտական ​​կարգավորմանը վերադառնալու, որին ռուսական կողմը միշտ պատրաստ է նպաստել՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգության շահերը»։

Send