Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ամենավատ բանը, որ երկրները կարող են անել, սրացումն է Միացյալ Նահանգների դեմ․ ԱՄՆ ֆինանսների նախարար

Blog Image

«Հանգստացեք և խորը շունչ քաշեք», կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ խորհուրդ տալով երկրներին չսրել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ երկրները պետք է թույլ տան, որ իրադարձությունները զարգանան։

«Ամենավատ բանը, որ երկրները կարող են անել, սրացումն է Միացյալ Նահանգների դեմ», - զգուշացրել է նա՝ կոչ է անելով բոլոր երկրներին պահպանել արդեն համաձայնեցված առևտրային համաձայնագրերը։

Ըստ Բեսենթի՝ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի հետ կապված սպառնալիքները զգալիորեն տարբերվում են այլ առևտրային համաձայնագրերից։ 

Բեսենթի խոսքով՝ ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան ֆինանսական լծակներ չունեն ԱՄՆ-ի նկատմամբ։

 

Send