Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պակիստանն ու Հնդկաստանը դատապարտել են Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձը

Blog Image

Պակիստանն ու Հնդկաստանը դատապարտել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման փորձը։

«Այս նողկալի արարքը լուրջ սպառնալիք է ներկայացնում խաղաղության, անվտանգության և կայունության համար, հատկապես այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում խաղաղության հասնելու համար», - գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը սոցիալական ցանցերում։ Շարիֆն ընդգծել է, որ Պակիստանը համերաշխություն է հայտնում Ռուսաստանի նախագահին, կառավարությանն ու ժողովրդին։

«Մենք խորապես մտահոգված ենք Ռուսաստանի նախագահական նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրություններից: Դիվանագիտական ​​շարունակական ջանքերը ներկայացնում են ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղին»,- հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին կենտրոնանալ այս ջանքերի վրա և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել դրանք»․- ասել է Մոդին։ 

Արաբական Միացյալ Էմիրությունների և Նիկարագուայի իշխանությունները նույնպես դատապարտել են Պուտինի նստավայրի վրա ենթադրյալ հարձակումը։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 29-ին հայտնել էր նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին: Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը բաց էին թողել 91 անօդաչու թռչող սարք, որոնք բոլորը խոցվել էին ՀՕՊ համակարգերի կողմից:

 

 

Send