Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

Blog Image

Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել ուժեղ անձրևի և ամպրոպի պատճառով, հաղորդում է Life-ը՝ հղում անելով  SHOT-ին։

Լրագրողների տվյալներով՝ օդանավակայանում ուշացել կամ չեղարկվել է 214 չվերթ։ 159 չվերթի ժամանման ժամանակը հետաձգվել է, ևս 46-ի մեկնման ժամանակը հետաձգվել է, իսկ ինը չեղարկվել է։ Քսանչորս չվերթ կապված է եղել Ռուսաստանի հետ։

Նշվում է, որ ներկայումս ուշանում են դեպի Դուբայ ռուսական յոթ չվերթ՝ չորսը Մոսկվայից , երկուսը՝ Կազանից և մեկը՝  Նովոսիբիրսկից։ Միևնույն ժամանակ, ուշանում են 16 հետադարձ չվերթ՝ վեցը դեպի Մոսկվա, երեքը՝ Սոչի, երկուսը՝ Սանկտ Պետերբուրգ, երկուսը՝ Կազան և մեկականը՝ Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ և Կրասնոդար։

Send