Անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Թուրքիայի արևմտյան Քոջաելի նահանգում։ Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։
«Տեղի բնակիչները իշխանություններին հայտնել են, որ վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքը հայտնաբերել են Չուբուկլուբալա շրջանի գյուղական վայրում։ Դեպքի վայր են ժամանել ժանդարմները»,-գրել է գործակալությունը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Երկուշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ F-16 կործանիչը, խոցել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը, ըստ երևույթին, դուրս էր եկել վերահսկողությունից և թռել էր Սև ծովի վրայով Թուրքիայի օդային տարածք։ Նախարարությունը չի նշել անօդաչու թռչող սարքի ինքնությունը։ Նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱԹՍ-ի բեկորների որոնումները բարդանում են այն մեծ տարածքի պատճառով, որի վրա այն ցրված է, նշելով, որ Թուրքիայի ՀՕՊ-ի խոցելիության մասին ցանկացած պնդում չի համապատասխանում իրականությանը։

Русский