Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային

Փելոսին քննադատել է ԱՄՆ փոխնախագահի՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելու որոշումը

Blog Image

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ սոցիալական ցանցերից Հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելու որոշումը

«Պատմությունը ջնջելը վիրավորում է զոհերի հիշատակը և թուլացնում է մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամբողջ աշխարհում», - գրել է Փելոսին «Ֆեյսբուքում»՝ ընդգծելով, որ 2019 թվականին Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Փելոսին նշել է, որ 2022 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «հստակ և առանց վերապահումների» հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին՝ ընդգծելով, որ «ճշմարտությունը կարևոր է»:

Send