Քրեակատարողական համակարգում բարեփոխումները շարունակվում են: Այս մասին գրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 300-ի։
Ձեռք է բերվել 48 հարմարեցված ավտոմեքենա՝ ուղեկցումների գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Սևան, Վանաձոր և Արթիկ քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են ուսումնաարտադրական կենտրոններ»,-նշել է նա։

Русский