Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը կգնա՞ Պուտինի ձեռքը սեղմելու, մայիսի 9-ին ՌԴ կմեկնի՞

Blog Image

Ռուսական ԶԼՄ-ներն արդեն գրում են, որ այս տարի ևս ՌԴ-ում մեծ շուքով են պատրաստվում հաղթանակ շքերթին, որտ տեղի կունենա մայիսի 9-ին։ Այս տարի նշվում է Մեծ հաղթանակի 81-ամյակը։

Եվ ինչպես սովորաբար լինում է, պաշտոնական Կրեմլը հրավեր է ուղարկում բոլոր դաշնակից պետություններին՝ մասնակցելու տոնական շքերթին։ Արդյո՞ք Փաշինյանը հրավեր ստացել է և մեկնելու է ՌԴ։ MediaHub-ը հարցի  պատասխանը փորձեց ստանալ նրա աշխատակազմից։ 

Ի պատասխան մեր հարցման՝ կառավարությունից հայտնել են՝ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ անցած տարի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին։

Էմմա Մարտիրոսյան

Send