Իրանը գուցե վատ է պահել իրեն, ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իր Մար-ա-Լագոյի նստավայրում։
«Սա դեռ հաստատված չէ, բայց եթե այդպես լինի, հետևանքները շատ լուրջ կլինեն, գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ»,- նշել է Թրամփը։
Թրամփը նաև հայտարարել է, որ եթե պաղեստինյան «Համաս» խմբավորումը չզինաթափվի հատկացված ժամկետում, թանկ կվճարի։
«Եթե նրանք չզինաթափվեն պայմանավորվածի համաձայն, (...) ապա նրանք թանկ կվճարեն», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
«Նրանք պետք է զինաթափվեն բավականին կարճ ժամանակահատվածում», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ըստ Թրամփի՝ նրա հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, կգլխավորեն այս ջանքերը ԱՄՆ կողմից։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այլ երկրներ, որոնք ցանկացել են, որ Իսրայելի և պաղեստինյան շարժման միջև համաձայնագիր կնքվի, պատրաստ են զինաթափել «Համաս»-ին։ «Այս նույն երկրները կգան ու կջնջեն նրանց երկրի երեսից։ Նրանք նույնիսկ Իսրայելի կարիքը չունեն», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Русский