Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՊԵԿ-ի նախկին աշխատակիցներն ահազանգում են՝ աշխատավարձ չեն ստացել

Blog Image

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներից մեկը MediaHub-ին ահազանգում է, որ ինքն ու իր հետ աշխատած մաքրուհիներից մի քանիսը աշխատանքից ազատվելուց հետո՝ արդեն 2 ամիս է, չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը։

«Մեզ ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ ID քարտ չունենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ղեկավարության կողմից առաջարկ է եղել շարունակելու աշխատանքն առանց վարձատրության՝ մինչև ID քարտ ձեռք բերելը։

Աշխատակիցների խոսքով՝ նման պայմանները իրենց համար անընդունելի են եղել, այդ պատճառով էլ նրանց հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են։

Ահազանգած քաղաքացիները պնդում են, որ մինչ օրս չեն ստացել արդեն իսկ կատարված աշխատանքի դիմաց իրենց հասանելիք գումարը։ 

Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մենք դիմեցինք ՊԵԿ, որտեղից էլ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Մենք, իհարկե, հարցում ուղարկել ենք, և դրա պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք այն։ Իսկ մինչ այդ բարձրաձայնում ենք մեզ դիմած քաղաքացիների խնդիրը, որոնք իրենց հույսը դրել են չորրորդ իշխանության վրա։

Էմմա Մարտիրոսյան

Send