MediaHub-ի տեղեկություններով՝ «Արմավիր» ՔԿՀ-ում բավականին լարված իրավիճակ է. դատապարտյալները հացադուլ են անում, ինչը, մեզ հասած լուրերի համաձայն՝ կապված է այսօր ՔԿՀ-ում տեղի ունեցած ենթադրյալ ինքնասպանության դեպքի հետ։ Հիշեցնենք, որ 11.00-ի սահմաններում կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում։
Մեզ հասած տեղեկությունները Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մասամբ հաստատեց։ Նա նշեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 3 անձ, որոնք հացադուլ հայտարարել են մարտի 16-ից։
«Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, իսկ մեկինը՝ առողջական խնդիրներով։
Վերոնշյալը որևէ առնչություն չունի արձանագրված մահվան դեպքի հետ»,- նշեց նա։
Հասմիկ Գասպարյան

Русский