Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Լոռիում կարկուտը վնասել է տներն ու մեքենաները․ ե՞րբ և ի՞նչ չափով կլինի փոխհատուցումը

Blog Image

Հունիսի 6-ին Ստեփանավան համայնքում խոշոր կարկուտ է տեղացել։

MediaHub-ին տեղի բնակիչները հայտնել են, որ րոպեների ընթացքում վնասվել է բերքը, ինչպես նաև կոտրվել են մի շարք տների կտուրներ։ Վնասներն այնքան մեծ են, որ փոխհատուցման գումարը կարող է հասնել միլիոնների։ Կտուրների վնասման պատճառով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են եղել դրանք ծածկել վրաններով, հեռացնել փլվածքներն ու կուտակված ջուրը, իսկ անձրևի ժամանակ տանը դույլեր են տեղադրում, որպեսզի ջուրը ներս չլցվի։

MediaHub-ի հետ զրույցում Ստեփանավանի համայնքապետարանից նշել էին․ «Հունիսի 26-ին ավարտվում է գրանցման փուլը, սակայն դրանից հետո աշխատանքները շարունակվելու են։ Այժմ մեր խմբերը տեղերում շրջայցեր են կատարում, այցելում տներ, փաստագրում վնասները և արձանագրություններ կազմում։ Այս գործընթացը շարունակական է և կավարտվի միայն այն ժամանակ, երբ կազմվի վերջին տուժած բնակչի արձանագրությունը։ Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, քանի որ մեր աշխատանքի ավարտը պայմանավորված է վերջին արձանագրության կազմմամբ։ Նախ պետք է բոլոր արձանագրությունները պատրաստ լինեն, այնուհետև դրանք կուղարկվեն կառավարություն, և միայն դրանից հետո կքննարկվի ու կորոշվի փոխհատուցման հարցը»։ 

Ի՞նչ փուլում է համայնքապետարանը, արդյո՞ք քաղաքացիները կարող են ինքնուրույն սկսել աշխատանքներ իրականացնել, և արդյո՞ք այդ դեպքում ևս կփոխհատուցվի․ MediaHub-ը դիմեց  Ստեփանավանի համայնքապետարան։ «Հիմա վերջացնելու մոտ ենք արդեն, ցուցակներն ենք վերանայում, արդեն մոտ 1100 արձանագրություն կազմված է։ Ընթացիկ փուլում ենք, բայց արդեն վերջացնում ենք»,- նշեցին համայնքապետարանից։

Համայնքապետարանից հայտնեցին, որ եթե քաղաքացիները սկսեն իրենց միջոցներով վերանորոգել, ապա պետք է համայնքապետարանի հետ համաձայնեցնել։

Համայնքապետարանի փոխանցմամբ՝ քաղաքացիները պարտադիր պետք է կտրոնները պահեն, որոնք հետագայում կարող են պետք գալ փոխհատուցման համար։

Ստեփանավանի բնակիչները MediaHub-ին պատմեցին, որ տարբեր հասցեներում վնասների չափերը տարբեր են։ Կան փողոցներ, որտեղ տուժել են գրեթե բոլոր տները։ Բացի բնակելի տներից՝ վնասվել են նաև մեքենաներ, ավտոտնակներ և ցանքատարածություններ։

 Մարիաննա Արամյան

Send