Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատական գործակալությունում:
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում այս պահին խուզարկություն է իրականացվում։
«Խուզարկությունը իրականացվում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ քիչ առաջ լրատվական կայքի խմբագիր Նելլի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «այն ինչ կատարվում է այս պահին «Armat Media»-ի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա»:

Русский