Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանի հայտարարագիրը չէր արտացոլվել. դա՞ է ԿԿՀ կայքի խափանման պատճառը

Blog Image

Շուրջ երկու շաբաթ է, ինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքի հայտարարագրերի որոնման համակարգը չի գործում։

Հետաքրքիրն այն է, որ համակարգը չի գործում այն բանից հետո, երբ MediaHub-ը հունիսի 2-ին դիմել էր ԿԿՀ-ին՝ ճշտելու՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը լրացրել են իրենց հայտարարագրերը։

Մեզ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել էին, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալեն Սիմոնյանը ներկայացրել են իրենց հայտարարագրերը, սակայն դրանք դեռևս արտացոլված չեն ԿԿՀ կայքում։ Պարզվեց, որ հայտարարագիրը լրացնելուց հետո 4 օրվա ընթացքում է արտացոլվում պաշտոնյանի ունեցվածքի մասին համապատասխան փաստաթուղթը տվյալ կայքում։

Հետաքրքրականն այն է, որ մեր հրապարակման հաջորդ օրվանից՝ հունիսի 3-ից սկսած ԿԿՀ-ի կայքի հայտարարգրերի բաժինը չի գործում, ինչն էլ առիթ է տալիս մտածելու, որ Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանն նախընտրական եռուզեռի մեջ կա՛մ մոռացել են ներկայացնել իրենց հայտարարագրերը, կա՛մ այլ անճշտություն կա իրենց փաստաթղթերի հետ կապված։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացրել է, որ հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների կարգավորման և համակարգի վերազինման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ժամանակավորապես սահմանափակվել է ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։  «Աշխատանքների ավարտից անմիջապես հետո համակարգի բնականոն գործունեությունը և հայտարարագրերի ամբողջական հասանելիությունը կվերականգնվի։ Հայցում ենք հանրության ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարության համար»,- հայտնել է կառույցը։

Send