ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Չինաստան կատարած այցից առաջ իր կրած մարզահագուստի ետևում որևէ թաքնված իմաստ չկա։
Հագուստը նման է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ ԱՄՆ-ի կողմից գերեվարման ժամանակ կրած հագուստին։
«Դրա ետևում որևէ թաքնված իմաստ չկա։ Դա պարզապես գեղեցիկ, հարմարավետ կոստյում է։ Ամեն դեպքում, նա է ինձ կրկնօրինակել, որովհետև ես առաջինն այդպիսին ունեի», - կատակել է պետքարտուղարը «NBC News»-ին տված հարցազրույցում։
Ռուբիոյի խոսքով՝ նա նույնիսկ տեղյակ չի եղել, որ իրեն լուսանկարում են, և տեղյակ չի եղել, որ իր ոճը կապված է Մադուրոյի հետ։

Русский