Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վեց երկիր սպառնացել է Բրյուսելին, որ կմերժի ԵՄ-ի բյուջեի նոր 7-ամյա նախագիծը. FT

Blog Image

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԵՄ հինգ այլ երկրների ղեկավարներ սպառնացել են արգելափակել հաջորդ յոթնամյա բյուջեի ընդունումը, եթե ծախսերը չկրճատվեն «հարյուրավոր միլիարդավոր» եվրոյով։ Նրանք կարծում են, որ ԵՄ բյուջեն «պետք է հիմնարար բարեփոխումների ենթարկվի», գրել է «Financial Times»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Դանիայի, Ավստրիայի և Ֆինլանդիայի ղեկավարների համատեղ նամակը։

«Եթե բյուջեն չկրճատվի հարյուրավոր միլիարդներով, այս տարի համաձայնություն չի կայանա», - FT-ին հայտնել է ստորագրող երկրներից մեկի դիվանագետը։

Այդ վեց պետությունները, որոնց բաժին է ընկնում ԵՄ բյուջեի մուծումների մոտ 40%-ը, դեմ են Եվրոպական հանձնաժողովի առաջարկած 2 տրիլիոն եվրո ծավալին. փոխարենը նրանք կողմ են պաշտպանության և նորարարության ոլորտներում ծախսերի ավելացմանը՝ հաշվին գյուղատնտեսությանն ու ավելի քիչ բարեկեցիկ տարածաշրջաններին հատկացվող միջոցների կրճատման։

2028–2034 թվականների բյուջեի ընդունումը պահանջում է ԵՄ բոլոր 27 երկրների համաձայնությունը, մինչդեռ Իսպանիան, Իտալիան և ևս 15 պետություն կողմ են ծախսերի ավելացմանը, իսկ Ֆրանսիան առաջարկել է ներդնել համաեվրոպական գանձումներ։ Նախատեսվում է ֆինանսական ծրագիրը վերջնական տեսքի բերել մինչև տարեվերջ։

Send