Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ում հրավառության միջոցներ արտադրող գործարանի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Blog Image

Յարոսլավլի մարզի Պերեսլավլ-Զալեսկի քաղաքի մոտակայքում գտնվող հրավառության միջոցներ արտադրող գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի; Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

«Հրդեհի հետևանքով զոհվել է 13 մարդ, գործարանում եղել է 15 մարդ», - ասել է գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 մահվան մասին։

Հրդեհը բռնկվել է Յարոսլավլի մարզի Պերեսլավլ-Զալեսկիի մոտ գտնվող Կուբրինսկ գյուղի հրավառության գործարանում՝ կլանելով երկու շենք։Հրդեհը մարելու համար ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության պահանջները խախտելու համար։

Send