Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դավիթ Մինասյանի տեղափոխել են պալատ, ինչպե՞ս է տղայի վիճակը

Blog Image

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են պալատ։ Այս ամսին MediaHub-ը տեղեկացավ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանից։

Փաստաբանի խոսքով՝ 18-ամյա տղան դեռ ուժեղ ցավեր ունի, վիճակը այնքան էլ լավ չէ։

«Գլխի հետ կապված գանգատներ ունի Դավիթը, դրանից բացի նրա մոտ նոր խնդիրներ են առաջացել, հետազոտությունների են տարել»,- հավելեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին տեղի ունեցած կիրակնօրյա պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ թիկնապահները քաշքշել էին երիտասարդին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելու համար, որից հետո էլ  ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Տղայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր երկամսյա կալանքը։

Էմմա Մարտիրոսյան

Send