Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆի հետ հեռախոսազրույց է ունեցել, գրել է Ynet-ը։
Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ Արաղչին խոսել է Թեհրանի՝ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին։
Նախարարն իր ամերիկացի գործընկերներին ասել է, որ Իրանը նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից ստացել է «արագ կարգավորման» հավանություն, եթե Թեհրանի պայմանները կատարվեն։
Նշվում է, որ կողմերի միջև զգալի տարաձայնություններ են մնում, իսկ Իսրայելը չի մասնակցել բանակցություններին ու դրանց մասին տեղեկացել է այլ աղբյուրներից։
Իրանական կողմն ավելի վաղ մի քանի անգամ հերքել է ԱՄՆ-ի հետ ուղղակի և ոչ անուղղակի բանակցությունների մասին տեղեկությունները։

Русский