Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանը հերքել է Դիեգո Գարսիա կղզում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության՝ Դիեգո Գարսիա կղզում տեղակայված համատեղ ռազմական բազայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը։

Գերատեսչությունն այն անվանել է «իսրայելցիների վերջին սուտը»։

Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը բազան թիրախավորելու համար օգտագործել է «երկաստիճան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ 4000 կիլոմետր հեռահարությամբ»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի ուշ հայտարարել էր, որ դաշինքը չի կարող հաստատել Իսրայելի պնդումը։

Send