Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դերասանուհու որդուն uպանելու մեջ կասկածվողը կալանավորվել է

Blog Image

MediaHub-ը գրել էր, որ փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։

MediaHub-ին Գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք) մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:

Մամուլում գրվեց, որ այդ օրը՝ ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։

Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։

Նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով և տեղափոխվել Նաիրիի ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Նաիրիի քննչական բաժին։ Հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։  

Shamshyan.com-ը հայտնել է, որ փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռուբեն Գ.-ն։ Նա ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որը ստացել էր փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցների ժամանակ։

Մարիաննա Արամյան

Send