Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը

Blog Image

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ իր կառավարությունը ժամանակավորապես կասեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», - Վերոնայում ասել է Մելոնին։

Պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետոն նամակ է ուղարկել իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացին՝ իտալա-իսրայելական հուշագրի գործողությունը կասեցնելու մասին։

Պաշտպանական համագործակցության շրջանակը սահմանող հուշագիրը նախատեսված էր երկարաձգել յուրաքանչյուր հինգ տարին մեկ և ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 13-ին։

 

Send