Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն լիովին չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ գործողությունների բնույթը․ Կայա Կալլաս

Blog Image

Եվրոպական Միությունը լիովին չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ գործողությունների բնույթը և չի աջակցում որևէ գործողության, որը խաթարում է նեղուցով նավարկության ազատությունը, ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը BBC-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ նեղուցով էներգիա և պարարտանյութ տեղափոխող նավերի անցման արգելափակումը «լուրջ տառապանքներ է պատճառում աշխարհին»:

Կալլասը նաև նշել է, որ Եվրոպան պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները այլ երկրների հետ համատեղ՝ Հորմուզի նեղուցում նավարկությունն ապահովելու համար, բայց միայն «ռազմական գործողությունների ավարտից հետո»:

Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ պատերազմի խաղաղ ​​լուծում է անհրաժեշտ, և որ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ «նրանք Իրանին ավելի լավ գիտեն, քան որևէ մեկը»:

Կալլասին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԵՄ-ն նստի բանակցությունների սեղանի շուրջ։ «Նախագահ Թրամփը շատ հստակ է արտահայտել իր տեսակետները Եվրամիության վերաբերյալ, և սա է պատասխանը», - ասել է նա։

Send