«Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»-այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ ավելի վաղ 24Newsը գրել էր՝ այսօր զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ ԶԼՄ-ին հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը: Արցախից դուրս եկած մի երիտասարդ էլ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:
Լրատվամիջոցի տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:

Русский