Մեքենայում երկար ժամանակ մնացած շշից ջուր խմելը կարող է վտանգավոր լինել․ «Լենտա»-ին տված հարցազրույցում ասել է վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ներոնովը
Բժիշկը հավելել է, որ վտանգ կարող են ներկայացնել նաև բազմակի օգտագործման տարաներում պահվող ջուրը։ «Եթե շիշը պարբերաբար չի լվացվում, դրա ներքին պատերին աստիճանաբար ձևավորվում է կենսաթաղանթ՝ միկրոօրգանիզմների բարակ շերտ, որը բարենպաստ միջավայր է ստեղծում բակտերիաների բազմացման համար։ Ուստի բազմակի օգտագործման շշերը պետք է ամեն օր մանրակրկիտ լվանալ և ամբողջությամբ չորացնել», - խորհուրդ է տվել Ներոնովը։
Մասնագետն ընդգծել է, որ գործարանային փաթեթավորմամբ կնքված շիշն էապես ավելի անվտանգ է, քանի որ դրա մեջ գործնականում միկրոօրգանիզմներ չեն կարող թափանցել։
Բժշկի խոսքով՝ մեքենայում թողնված ջրի շիշը կարող է սննդային վարակի աղբյուր դառնալ, եթե դրանից արդեն որևէ մեկը խմել է։ Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր կումի հետ բերանի խոռոչից միկրոօրգանիզմներ են հայտնվում շշի մեջ։ Թեև դրանց մեծ մասը առողջ մարդու համար վտանգ չի ներկայացնում, բարձր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են արագ բազմանալ։ Բացի այդ, շիշը կարող են աղտոտել ձեռքերից կամ շրջակա միջավայրից անցած բակտերիաները։
Ներոնովը նշել է, որ ջուրը վտանգավոր է դառնում մի քանի օր անց, թեև անվտանգ պահպանման հստակ ժամկետ նշելն անհնար է։ Նա ընդգծել է, որ վարակվելու ռիսկը մեծանում է, երբ խմում են այնպիսի ջուր, որը մեքենայում մնացել է արևի ճառագայթների տակ՝ 30–40°C ջերմաստիճանի պայմաններում։
Բժիշկը հավելել է, որ վտանգ կարող են ներկայացնել նաև բազմակի օգտագործման տարաներում պահվող ջուրը։ «Եթե շիշը պարբերաբար չի լվացվում, դրա ներքին պատերին աստիճանաբար ձևավորվում է կենսաթաղանթ՝ միկրոօրգանիզմների բարակ շերտ, որը բարենպաստ միջավայր է ստեղծում բակտերիաների հետագա բազմացման համար։ Ուստի բազմ

Русский