MediaHub-ն ահազանգեր է ստացել, որ «Telcell» տերմինալները չեն ընդունում մանրադրամ, որով քաղաքացիները լիցքավորում են ավտոբուսներով երթևեկելու համար նախատեսված քարտերը։
«Փորձում էի լիցքավորել տրանսպորտի քարտս, մոտս միայն մանրադրամ էր, սակայն տերմինալը չէր ընդունում մանրադրամ, երեկվանից փորձել եմ տարբեր տերմինալներում ու նույն խնդիրն է»,- նշեց մեզ ահազանգած քաղաքացին։
Նշենք, որ երեկ «Telcell»-ը հայտարարություն էր տարածել, որ տերմինալներով արդեն հնարավոր է կատարել քարտի համալրումը բանկային քարտով։ Սակայն, ինչո՞ւ չեն ընդունում տերմինալները մանրադրամ, ի՞նչ անեն ուղևորները, եթե չունեն բանկային քարտ․ MediaHub-ը փորձեց պարզել՝ դիմելով «Telcell» ընկերությանը։
«Որևէ խնդիր չկա, մասնագետները բացառում են, որ նման բան կարող է լինել։ Միակ բանը, որ կարող է լինել այն ժամանակ, երբ մարդիկ չոփիկ են մցնում, որ գումարները տակից հանեն։ Որպեսզի կոպեկները կուլ չտա, տերմինալը գրում է, որ չի ընդունում, սակայն վերջին ամիսներին նման դեպք կամ խնդիր չի եղել»,- նշեցին «Telcell»-ից։
Մարիաննա Արամյան

Русский