Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Զինագործները» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեցին Մադրիդի «Ատլետիկո»-ին։ Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1։
Այսօր երեկոյան արդեն Մյունխենի «Բավարիան» պատասխան հանդիպման շրջանակում կընդունի ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ին։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն առաջին հանդիպումը հաղթել էր 5-4 հաշվով։

Русский