Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հրազդան գետից դուրս բերված տղայի եղբայրը բանակում է, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է. մանրամասներ

Blog Image

Հրազդան գետում երեկ ջրահեղձ եղած 17-ամյա տղան Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքից է։ Նա վաղ առավոտյան իր վարած մեքենայով հայտնվել էր գետում և երեսուն րոպե որոնողական աշխատանքներից հետո նրա անշնչացած մարմինը հաջողվել էր դուրս բերել ջրից։

«Ընտանիքը շատ վատ վիճակում է, գյուղում սուգ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Լճաշենի վարչական ղեկավար Վահան Մարգարյանը։

Նրա խոսքով՝ նա ընտանիքի միակ երեխան չէր. ուներ մեկ եղբայր, որը ծառայում է բանակում, և մեկ փոքր քույր։ «Այս սեզոնին հորն էր օգնում տնային գործերում, խելոք, աշխատող երեխա էր»,- նշեց Մարգարյանը։

Մեր տեղեկություններով՝ դեպքից հետո հատկապես վատ է ջրահեղձ եղած տղայի մոր վիճակը, ստիպված են հանգստացնողներ ներարկել ու քնեցնելու ճանապարհով վիճակը ստաբիլ պահել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում գետում հայտնաբերում է ավտոմեքենան, ապա ավտոմեքենայի ապակին կոտրելով կարողանում է ջրահեղձ եղած քաղաքացուն դուրս բերել գետից, որից հետո ջրասուզակներն ու Սևանի փրկարարները ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը մոտեցնում են դիատարին։

Ալիտա Եղիազարյան

Send