ՀԱՊԿ-ը շարունակում է ուշադիր լինել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակի նկատմամբ, ասել է միության գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկովը։
«Մենք տեսնում ենք հուսադրող միտումներ երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության համար», - նշել է Տալատբեկ Մասադիկովը Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։

Русский